Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Սթրինգը վտանգավոր ներքնաշոր է

Սթրինգը վտանգավոր ներքնաշոր է

Համարվում է, որ սթրինգ տեսակի ներքնաշորերը նորաձեւ են սկսել համարվել բոլորովին վերջերս` 20-րդ դարի վերջին: Սակայն դրանք ստեղծված են եղել դեռեւս Երկրորդ համաշխարհայինից առաջ` ԱՄՆ-ում:

 

Սթրինգի ստեղծման պատմությունը, ըստ լուրերի` հետեւյալն է. Մի անգամ մի պաշտոնյա հայտնվում է գիշերային ակումբում, որտեղ մերկապարուհիներ կային: Նրանք հանդիսատեսի առաջ պարում էին ամբողջովին մերկ, եւ ահա այդ հյուրը, որ աչքի էր ընկնում ավելի պահպանողական ու խիստ հայացքներով` հրամայում է գոնե ինչ-որ չափով փակել ինտիմ մասերը: Ահա հենց այս ժամանակ էլ առաջացել է սթրինգը, որը պարուհիներին ավելի սեքսուալ տեսք էր հաղորդում: Ճիշտ է` այն ավելի էրոտիկ տեսք է հաղորդում եւ գուցե ինչ-որ հագուստի տակ հագնելը հարմար է, բայց ամբողջ աշխարհի գինեկոլոգները համարում են, որ ներքնաշորի այս տեսակը խիստ վտանգավոր է: Դրանք կարող են բազմաթիվ ինֆեկցիաների ու հիվանդությունների պատճառ դառնալ: Դրանք իրենց ձեւով լորձաթաղանթի հիվանդության պատճառ են հանդիսանում: Այսինքն` պետք է ընտրել կամ գեղեցկությունը, կամ առողջությունը: Սակայն պետք է չմոռանալ, որ գեղեցկությունը հենց ինքը` առողջությունն է:

 

Կարելի է այս հարցին հեշտ լուծում տալ: Այսինքն` սթրինգը պարտադիր չէ միշտ ու անընդհատ հագնել: Ի դեպ, խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ բնական կտորներից կարված ներքնաշորերին:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ